Լրահոս

23.11.2011 11:10


Թաիլանդի բնակիչը «SMS»-ի պատճառով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թաիլանդի բնակիչը «SMS»-ի պատճառով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թաիլանդի բնակիչ Ամպոն Տանգնոպակունը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նա մեղադրվում է երկրի թագավոր Պումիպոն Ադուլյադետային վիրավորող «SMS» հաղորդագրություն ուղարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

Տանգնոպակունը 2010թ. մայիսին մի քանի հաղորդագրություն է ուղարկել երկրի այն ժամանակվա վարչապետ Ապխիսիտ Վետչաչիվայի անձնական քարտուղարին։ Այնուամենայնիվ չի նշվում, թե ինչ բովանդակություն է ունեցել հաղորդագրությունը, և ինչ կապերի մեջ էին 61-ամյա Տանգնոպակունն ու վարչապետի քարտուղարը։

Տեղեկացնենք, որ ըստ Թաիլանդի օրենքների՝ թագավորի հասցեին ցանկացած քննադատություն խստորեն պատժվում է։ Միաժամանակ, թագավորի կամ նրա ընտանիքի հասցեին վիրավորանքի առանձին փաստի համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը ենթադրում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը