Թուրքիան Ղարաբաղում աջակցել է Ադրբեջանին անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով. Bild
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 28-ին սպառնացել է Իսրայելին ռազմական ներխուժմամբ։ «Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք նրանց հետ»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։ Խոսքը երկու հակամարտությունների մասին է, որոնց Թուրքիան ռազմական միջամտություն է կատարել։
Թուրքիայի փորձագետ Էրեն Գուվերչինը նշում է, որ Էրդողանը դժվար թե կարողանա իրական ռազմական գործողությունների անցնել։
«Էրդողանը միտումնավոր կրակի հետ է խաղում։ Նա մի կողմից ցանկանում է երկրի ներսում ուժեղ մարդու պատկերել, մյուս կողմից՝ որպես այսպես կոչված իսլամական աշխարհի առաջնորդ»,-կարծում է Գուվերչինը։
Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի ռազմական փորձագետ Սեթ Ֆրանցմանը կարծում է, որ Էրդողանն օգտագործում է իր սպառնալիքները ներքաղաքական նպատակներով՝ մկանները ճկելու համար։
«Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է սպառնա Իսրայելին ռազմական գործողություններով՝ նույնիսկ եթե դա պարծենալու հարց է։ Ուղղակի ռազմական էսկալացիան քիչ հավանական է. արևմտյան երկրները կհամոզեն Անկարային չձեռնարկել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ռազմական նվաճումները Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, նրա սպառնալիքներին միշտ պետք է լուրջ վերաբերվել»,-ասել է Ֆրանցմանը:
Bild-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։ Լիբիայում թուրք զինվորներն անցել են միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմը՝ ընդդեմ գեներալ Հաֆթարի զորքերի։
Թուրքիան ունի մեծ և ժամանակակից սարքավորումներով զինված բանակ, որի թվաքանակը կազմում է ընդամենը 450 հազար ակտիվ զինվոր։ Թուրքական բանակը գործում է հարեւան Իրաքում և Սիրիայում, որտեղ մի քանի ռազմակայաններ ունի։ Մի քանի տասնյակ հազար թուրք զինվորներ նույնպես տեղակայված են Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։

Աղբյուրը՝ news.am