Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը. Ալի Խամենեի
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանն այսպես կոչված «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել իր այդ դիրքորոշմանը։
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մեջբերելով Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը։
Վերջինս նաև նշել է, որ Թեհրանի որոշակի և կայուն քաղաքականությունը կայանում է հարևանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման մեջ։
«Արտատարածաշրջանային ուժերը չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարևանների հետ հարաբերությունների համար»,-ասել է նա:
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և նշել.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը»։