Լավատեսությունը նստած է գրեթե յուրաքանչյուր մարդու ներսում: Եթե չլինի այդ լավատեսությունը, ապա ապրելը շատ ավելի դժվար եւ նույնիսկ անհնար կլինի: Եթե լավատեսության կողքին հայտնվում է նրա վստահելի դաշնակից իրատեսությունը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը, եւ մարդն էլ ճիշտ որոշումներ է կայացնում:
Յուրաքանչյուր ընտրությունից առաջ լավատեսությունը ստիպում է մտածես, որ նրանք, ովքեր պատասխանատու են ընտրությունների կազմակերպման եւ իրականացման համար ամեն ինչ կանեն, որ չլինեն կեղծիքներ, որ ժողովուրդը վերջապես հնարավորություն ստանա իր քվեով ձեւավորել իշխանությունները: Նույնիսկ ճանաչելով նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում ընտրությունների անցկացման համար, միեւնույնն է, լավատեսությունը ստիպում է, որ մտածես, որ հրաշք է լինելու, որ ՀՀԿ ղեկավարությունը այլեւս չի փորձի ժողովրդի կամքին հակառակ կառչած մնալ աթոռներից եւ իշխանությունից: Բայց երբ լսում ես վարչախմբի ներկայացուցիչներին, տեսնում նրանց գործերը, անմիջապես հասկանում ես, թե ինչ է քեզ հուշում իրատեսությունը: Հասկանում ես եւ գիտակցում, որ եթե ցանկանում ենք տեսնել մեր երկրի առաջընթացը, եթե ցանկանում ենք չկորցնել մեր երկիրը, ապա պետք է առաջ շարժվենք առանց այն ղեկավարների, որոնք կարծում են, թե ժողովուրդը փալաս է, որի վրա կարելի է միայն սրբել ոտքերը, իսկ երբեմն էլ լվանալ, որ էլի մի քանի անգամ ոտքերը վրան սրբի:
Իրատեսությունը մեզ հուշում է, որ Հայաստանը այլեւս առաջընթաց չի ունենա, եթե ժողովուրդը կրկին հանդուրժի այն պաշտոնյաների ներկայությունը, որոնց իրականացրած քայլերի եւ չիրականացրած գործերի հետեւանքով ապրելը ամեն օր ավելի դժվար է դառնում, իսկ հայաստանն էլ արտաքին ճակատներում միայն ծանր կորուստներ է կրում: Մենք չենք կարող հավերժ հույս դնել մեր արեւելյան հարեւանների անտաղանդության վրա: Մի օր արաբական հեղափոխությունների ալիքը կարող է եւ այնտեղ հայտնվել, որից հետո մենք ծանր իրականության առաջ կհայտնվենք:
Մեզ պետք է որակապես նոր Հայաստան, որտեղ պաշտոնյաները չեն նայի լրագրողների աչքերին եւ ցինիկ հայտարարություններ չեն անի, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ էլ պաշտոնյաներին տեսնելիս չեն սկսի ծիծաղել եւ սեթեւեթել: ՀՀԿ մամուլի խոսնակը, որը նաեւ պատգամավոր է, ասում է, թե իրենք խուլիգան, կին գործարար ծեծող մարզպետի հարցին չեն անդրադառնա, քանի դեռ իրավապահներն իրենց խոսքը չեն ասել եւ չգիտես ինչու որոշ լրագրողներ ծիծաղում են: Սա բարոյալքման դրսեւորում է: Բնականաբար, այս հայտարարությունից հետո ՀՀԿ խոսնակը պաշտոնանկ չարվեց, իսկ ծիծաղող լրագրողներն էլ աշխատանքից չազատվեցին:
Վարչախումբը ամենայն հստակությամբ ժողովրդին ցույց է տալու, թե ինչ է լինելու Հայաստանում, եթե Աստված չանի, հանկարծ իրականացվեն կեղծիքներ եւ վարչախմբին հաջողվի վերարտադրվել:
Եթե Սյունիքի մարզպետը կին գործարարի վրա կատարած հարձակումից հետո անմիջապես չազատվեց աշխատանքից, ապա մենք հասկանում ենք, թե ինչ տիպի իշխանության հետ գործ ունենք: Երբ քաղաքապետը կնոջը վիրավորելու համար չդիմացավ եւ ապտակեց նախագահի աշխատակազմի ինչ որ պաշտոնյայի, ապա դա անհանդուրժելի արարք էր, իսկ երբ Սյունիքի մարզպետը, մի մեծ մարզի առաջին դեմքը խուլիգանի նման ծեծում է կին գործարարի, ապա չգիտես ինչու, ՀՀԿ-ն որոշում է վերջին խոսքը թողնել իրավապահներին: Հիմա ժողովրդին ընտրության հնարավորություն է տրված: Ժողովուրդը պետք է ընտրի, թե ինչ երկիր է ցանկանում ունենալ: Եթե գտնվեն մարդիկ, որոնց համար կատարյալ երջանկություն է ապրել մի երկրում, որտեղ ժողովրդի կենսամակարդակը գնալով անկում է ապրում, որտեղ ընտրությունները միշտ կեղծվելու են, որտեղ մարզպետը կարող է անել ինչ ուզում է, որտեղ խորհրդարանի նախագահը հրաժարական է տալիս նախագահին իր հավատարմությունը ցույց տալու համար, ապա կարող եք քվեարկել գործող վարչախմբին ներկայացնողների օգտին:
Առաջիկա ընտրությունները լինելու է մեր խորհրդանշական Սարդարապատը: Նահանջը պետության կործանում է, իսկ նահանջն այն կլինի, եթե ժողովուրդը հանդուրժի մի խումբ արկածախնդիրների կողմից իրականացվող ընտրակեղծիքները:
Սարդարապատում պարտություն չէր կարող լինել

Վարդան Մխիթարյան