Գնալով ավելի պարզ է դառնում, թե վարչախումբն ինչպիսին է տեսնում Հայաստանի վաղվա օրը: Այսպես, գործը հասել է նրան, որ ըստ գյուղնախարարության մեր աղբյուրների՝ նախարարը արգելել է «Ագրոլրատու» պարբերականին որեւէ նյութ հրապարակել Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի եւ անգամ գյուղատնտեսության ոլորտում մեծ վաստակ ունեցող Ռոզա Ծառուկյանի մասին: Այսուհանդերձ, «Ագրոլրատուն» առանց նախարարին զգուշացնելու՝ փոքրիկ նյութ է տպագրել Ռոզա Ծառուկյանի իրականացրած մի շարք ծրագրերի մասին: Այս հրապարակումից հետո, ըստ նույն աղբյուրների, ՕԵԿ-ական նախարարը, որը հայտնի է իր փայլուն մտավոր ունակություններով (միայն 31 տարեկանում է ընդունվել գյուղինստիտուտ), իր մոտ է հրավիրել պարբերականի ղեկավարներին եւ հայտարարել, թե նրանք գործում են ոչ թե իր, այլ պետության ղեկավարության դեմ եւ կտրականապես արգելել բառ անգամ գրել Ռոզա Ծառուկյանի մասին: Նախարարության միջանցքում էլ պարբերականի ներկայացուցիչները, մի փոքր շունչ քաշելուց հետո հիշել են, որ Ռոզա Ծառուկյանի մասին նյութը տպագրել են նախարարից ստացած թույլտվությունից հետո եւ ուրախություն են հայտնել, որ պարզապես մոռացել են աշխատակցին ասել, որ նյութի հետ նաեւ լուսանկար տեղադրի: «Լավ է լուսանկարը չէինք դրել»,- շունչ քաշելով ասել են թերթի պատասխանատուները:
Այս պատմությունը ակամա մեզ ստիպում է հիշել խորհրդային տարիների վերջը: 80-ականների վերջին եւս, թերթերի խմագիրներին հատուկ նամակով զգուշացվում էր, թե ում մասին չի կարելի ընդհանրապես գրել, ում է պետք գամել անարգանքի սյունին եւ ում` գովաբանել: Չնայած այս ամենին խորհրդային հսկա եւ բնական ռեսուրսներով հարուստ երկիրը կործանվեց: Այդ երկրին չօգնեց ո՛չ գրաքննությունը, ո՛չ էլ բռնաճնշումները:
Հիմա միայն ամաչում են նրանք ովքեր մասնակցել են այս կամ այն գրողի կամ գիտնականի դեմ սկսված արշավին: Ամաչում են նաեւ նրանց սերունդները: Խորհրդային մարդը գտնում էր ձեւեր լսելու Ամերիկայի ձայն կամ Ազատություն ռադիոկայանները, գտնում էին հնարքներ ընթերցելու Սոլժենիցինի «Գուլագ արխիպելագը»:
Եթե խորհրդային երկրում այս բռնաճնշումները իրենց նպատակին չէին ծառայում, ապա Հայաստանում եւս չեն ծառայի: Եւ վերջին հաշվով ԽՍՀՄ-ի փլուզման եւ խայտառակ կործանման պատճառներից մեկն էլ հենց այդ գրաքննությունն էր: Բոլոր ժամանակներում էլ գտնվում են մարդիկ, որոնք հանուն շահի կամ մի կտոր հացի համաձայնվում են մասնակցել խայտառակ միջոցառումներին, անմեղ մարդկանց վարկաբեկող նամակներ գրում: Նման մարդիկ գտնվում են նաեւ մեր օրերում: Դժվար է հասկանալ այն մարդու հոգեբանությունը, որը ուսումնական հաստատություններին արգելում է աշխատել Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի հետ, դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում այն մարդու հոգում, որն իր շեֆին քծնելու համար արգելում է գյուղատնտեսությամբ զբաղվողների համար տպագրվող թերթում նյութ հրապարակել այս երկրի գյուղատնտեսության զարգացման համար, մեղմ ասած, ոչ քիչ վաստակ ունեցող Ռոզա Ծառուկյանի գործունեության մասին: Այս ամենը հիշեցնում են խորհրդային տարիները, հատկապես խորհրդային երկրի վերջին տարիները, երբ ամեն ինչ մառազմի էր վերածվել:
Ինչ վերաբերում է գյուղնախարարին, որը իրեն կորցրել է մի փոքրիկ հրապարակումից, ապա բոլորովին էլ զարմանալի չէ, որ նա ներկայացնում է ՕԵԿ-ը: Ամենայն հավանականությամբ, նա շատ շուտով իր ենթակայության տակ գտնվող թերթին կստիպի բացառապես նյութեր գրել գյուղատնտեսության մասին օր ու գիշեր մտածող Սերժ Սարգսյանի եւ իր կուսակցական շեֆի` Արթուր Բաղդասարյանի մասին: Չի բացառվում, որ գյուղատնտեսական թերթերն ու ամսագրերն էլ ստիպված լինեն գրել բացառապես Արթուր Բաղդասարյանի նորկառույց, հսկայածավալ գինու եւ կոնյակի գործարանի մասին:
Գյուղնախարարի կարծիքով՝ հենց նման մարդիկ են զարգացնում գյուղատնտեսությունը եւ ոչ թե Ռոզա Ծառուկյանը կամ գյուղատնտեսական վարկերի ծանրության տակ հայտնված գյուղացիները: Գյուղնախարարը եւ նրա կուսակցությունն ավելի ճիշտ կանեն, եթե մտածեն այն մասին, որ ոլորտի աշխատողները պարզապես անեկդոտի հերոս են դարձրել դեռ մեկ տարի էլ գյուղնախարար չաշխատած մարդուն, ով հայտնի է նաեւ նրանով, որ մինչ նախարար դառնալը մի կերպ եւ մեծ դժկամությամբ է կատարել գյուղացիների հետ կնքած պայմանավորվածությունները:
Չեռնենկոյական Հայաստանը մոտենում է իր վախճանին: Ու այդ պահից, վստահաբար չեն լինի ոչ միայն ՕԵԿ-ական նախարարներ, ՕԵԿ-ական մտածելակերպով պաշտոնյաներ, այլ նաև` ՕԵԿ-ական բարոյականություն:
«Ընդդեմ» գյուղնախարարի եւ պետության