Կարծիք

26.07.2024 19:04


2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ

2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ

Հետաքրքրությամբ լսեցի Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հարցազրույցը, որտեղ աղբահանությանը վերջին 3 տարվա Երևանի բյուջեից հատկացված միջոցների վերլուծությամբ ցույց էր տրվում ֆինանսավորման նվազեցման հետևանքները։ Կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի ընթացիկ տարվա ֆինանսավորումը նայել վերջին 9 տարվա կտրվածքով' 2015 թվականից։ Աղբյուրը' https։//budjet.yerevan.am/en, որտեղ ներկայացված է Երևանի ինտերակտիվ բյուջեն 2015-2024 թ։

Այսպես, 2015 թ աղբահանության և սանմաքրման համար նախատեսված էր 5,07 մլրդ դրամ, ևս 264,1մլն աղբամուղերի սպասարկման և շին աղբի տեղափոխման համար։ Գրեթե նույնքան գումարներ նախատեսվել 2016-17 թվականների համար։ Այդ տարիներին Երևվանում աղբահանության օպերատորը Սանիտեկն էր։ Եվ պետք չի հիշեցնել 2018 թ աղբահանության խայտառակ վիճակի մասին։ Սա այլ պատճառներ ունի։

2015-17 թվականներին ծառայության մատուցումը օրինակելի էր։ 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար 2019-24 թվականների համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ և սա առանց կապիտալ ծախսերի, միանգամայն համադրելի թվերով։

Արտաշես Բախշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը