Մեկնաբանություն

26.07.2024 12:53


Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց

Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանն օրերս ասուլիս էր հրավիրել (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Ավինյանի՝ քաղաքապետի լիազորությունների ստանձնման իրավաչափության հարցը․ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում

Ասուլիսն անկապ էր Երևանի խնդիրների մասով, քանզի մայրաքաղաքի խնդիրները լուծվում են ոչ թե ասուլիսներով, այլ կոնկրետ գործերով։ Գործերը խոսուն են՝ քաղաքն աղբի մեջ կորած է, անձրևից հետո Երևանը վերածվում է լճի, այգիները կեղտոտ են, ծառերը չորանում են, շինթույլտվությունները կոռուպցիայի ձեռքը բռնած քայլում են, կանաչապատ տարածքների հարցը շարունակում է օրհասական մնալ, Երևանը շատ անարդյունավետ է կառավարվում։

Ասուլիսն անկապ էր նաև օրվա ընտրության մասով։ Դա ո՛չ տարեկան ամփոփոխում էր, ո՛չ պաշտոնավարման 100 օր էր, ո՛չ նշանակալից միջոցառման ազդարարում էր, ո՛չ Աջափնյակի հանրահայտ մետրոյի բացման թեմայով էր, ո՛չ էլ հրաժարականի։

Ասուլիսի կարիք առաջացել էր այլ պատճառով։

Ավինյանի ասուլիսն ակնհայտորեն ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական ենթատեքստ ուներ։ Նա ուզեցավ ասել, որ իրեն հեռացնելու մասին լուրերն անհիմն են, որ իր ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լավ են, որ ինքն իրեն ամուր է զգում, բայց ասուլիսը լրիվ հակառակ տպավորությունը թողեց։ Ավինյանն ուզում էր հերքել, բայց հաստատեց, որ վախեցած է աթոռը կորցնելու թեմայով։

Ասուլիսը ցույց տվեց, որ Ավինյանը մտահոգված է, որ կարող է արժանանալ Հայկ Մարությանի, Հրաչյա Սարգսյանի ճակատագրերին։ Այսինքն՝ Նիկոլը որոշի իրեն հեռացնել ճիշտ այնպես, ինչպես որ նշանակել է։

Ասում են՝ Նիկոլն ուզում է քաղաքապետ նշանակել Արմեն Փամբուխչյանին։ Թե ինչու է ուզում, ընդամենը կարելի է ենթադրել։ Երևի Արմենն ավելի ցանկալի «ուսապարկ» է, քան Տիգրանը։ Բայց դե «ուսապարկը» մնում է «ուսապարկ»։ Տարբերությունը մեջի փողի պարունակությունն է։ Տիգրանը հաստատ ավելի հարուստ «ուսապարկ» է, քան Արմենը։ Հարստությունը Տիգրանին համեմատաբար ինքնուրույն է դարձրել։ Հենց դա էլ, ամենայն հավանականությամբ, դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին։

Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներքին գզվռտոցը ոչ մի կապ չունի ՀՀ քաղաքացու, երևանցու շահերի հետ։ Տիգրանն էլ, Արմենն էլ նիկոլական դրածոներ են և հասցրել են 2018–ի իշխանափոխությունից հետո իրենց աղքատությունը հաղթահարել և «բոմժական ուսապարկից» դառնալ «փողատեր ուսապարկ»։ Մեկը մի քիչ շատ, մյուսը՝ քիչ։

Իրականությունն այն է, որ 2023–ի Երևանի ավագանու ընտրություններում ՔՊԿ–ն մերժվել է երևանցիների կողմից։ ՔՊԿ–ն իշխանությունը պահեց Երևանում Արամ Զավենովնայի հաճախորդության և ընդդիմության անվան տակ Երևանի ավագանի սողոսկած մի քանի հոգու ծախվածության օգնությամբ։

Տիգրանին կհանեն, թե չեն հանի, մեկ ուրիշին կփորձեն բերել, թե չեն փորձի, դա իրենց ոչ լեգիտիմության և անգրագետ կառավարիչներ լինելու հարցերը չեն լուծում։

Մեր երկրին համապետական ու տեղական մակարդակներով նոր՝ «ուսապարկազերծ» իշխանություններ են պետք։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է «փչացնել» Տիգրան Ավինյանին, սարքել նրան «սբխեչի ուլ», դրա համար էլ ձերբակալում է նրա շրջապատի մարդկանց։ Նպատակը՝ նրան «չմոյացնելն» է։ Երևի Ավինյանը կա՛մ փողը ժամանակին «վերև» չի հասցնում, կա՛մ այն չափով չի հասցնում, ինչ չափով, որ Նիկոլն ակնկալիք ունի։

Այս խորագրի վերջին նյութերը