Լրահոս

22.11.2011 18:07


Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Գաբալայի ՌՏԿ–ի համար ՌԴ–ի կողմից վճարվող վարձը համարժեք չէ»

Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Գաբալայի ՌՏԿ–ի համար ՌԴ–ի կողմից վճարվող վարձը համարժեք չէ»

–Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի համար ՌԴ–ի կողմից վճարվող այսօրվա տարեկան 7 մլն դոլարը համարժեք չէ կայանի կարգավիճակին,–«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ մեկնաբանելով Գաբալայի ՌՏԿ–ի վարձակալման վճարի ավելացման հարցը։

–Մի կողմից այս վճարը համարժեք չէ, քանի որ կայանը ՌԴ–ի շահերի համար մեծ նշանակություն ունի, մյուս կողմից էլ համարժեք չէ այն ռիսկերին, որոնք Ադրբեջանն ունի՝ թույլ տալով օգտագործել կայանն իր տարածքում,– նշել է դիվանագետը՝ ավելացնելով, որ վճարը պետք է մի քանի անգամ ավելանա։

Հիշեցնենք, որ օրերս կսկսվեն Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի՝ (ՌՏԿ) ՌԴ–ի կողմից վարձակալման պայմանագրի երկարաձգման բանակցությունները։ Կա խոսակցություն, որ վարձը տարեկան 7 մլն–ից կդառնա 15 մլն։

ՌՏԿ–ի վարձակալման ժամկետը լրանում է 2012թ. դեկտեմբերի 24-ին։

Այս խորագրի վերջին նյութերը