«Մայր Հայաստանն» արձագանքեց Դավթաշենի զբոսայգու վիճակի մասին ահազանգին (տեսանյութ)
Լրագրող Արմեն Հակոբյան նշում է. «Դավթաշենի զբոսայգու վիճակի վերաբերյալ մեր ռեպորտաժ ահազանգին արագորեն արձագանքեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը: Եվ հուլիսի 25-ին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Արմենակ Դանիելյանի և Գրիգոր Իսկանդարյանի հետ շրջեցինք, ինչպես ասվում է՝ «դեպքի վայրում»: Շրջայցից հետո նրանք հայտնեցին իրենց տպավորությունները:
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի միակ հանրային զբոսայգին արդեն տարուց ավելի է, ինչ փակ է, իսկ տասնյակ հազարավոր դավթաշենցիներն էլ զրկված են իրենց սիրելի զբոսավայրից: Այստեղ կատարվում են այգու նորոգման աշխատանքներ, չնայած անհասկանալի է, թե այդ պուրակին ի՞նչ էր եղել, որ մի հատ էլ՝ նորոգվում է: Ըստ որում, նորոգման աշխատանքների վերջն էլ չի երևում, թեպետ աշխատողները կարծում են, թե մի 2-3 ասվա ընթացքում գործը կավարտեն: Այնինչ, նախապես նշված է եղել, որ աշխատանքների ավարտը պետք է լիներ 2024 թվականի մայիսի 16-ին:
Այս անգամ հատուկ ուշադրություն դարձրեցինք նաև ծառերի վիճակին: Ցավոք նկատվեցին ինչպես չորացած, այնպես էլ՝ բնի հատվածում վնասված ծառեր:
Մնացած մանրամասնությունները, ինչպես ասվում է՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի յութուբյան էջից:
Աղբյուրը՝ zham.am