Մեկ օրում՝ 3 վարկ․ Փաշինյանի կառավարությունը պետությունը պարտքի տակ գցելու ռեկորդներ է սահմանում
Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն կտա հերթական վարկային համաձայնագրին, այս անգամ՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:
Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով․
վարկի արժույթ՝ եվրո,
վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա,
վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն` կիսամյակային,
միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրան հաջորդող 7 օրվա ընթացքում,
պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած Վարկային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60-րդ օրվանից,
վարկի մարման ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի. վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և իրականացվելու են 22 հավասարաչափ վճարումներով։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ևս երկու վարկային համաձայնագրի է հավանություն տրվում՝ 200 մլն և 100 մլն դոլար արժողությամբ։
Մեկ օրում՝ 3 վարկ․ Փաշինյանի կառավարությունը պետությունը պարտքի տակ գցելու ռեկորդներ է սահմանում
Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն կտա հերթական վարկային համաձայնագրին, այս անգամ՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:
Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով․
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ևս երկու վարկային համաձայնագրի է հավանություն տրվում՝ 200 մլն և 100 մլն դոլար արժողությամբ։
Աղբյուրը՝ yerevan.today