Լրահոս

22.11.2011 17:14


Հարավային Կորեայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորն արցունքաբեր գազ է կիրառել

Հարավային Կորեայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորն արցունքաբեր գազ է կիրառել

Հարավային Կորեայի խորհրդարանում քննարկվելիս է եղել ԱՄՆ–ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, երբ ընդդիմադիր գործիչներից մեկը՝ որպես բողոքի նշան, արցունքաբեր գազ է կիրառել դահլիճում։ Այս մասին այսօր հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը։

Լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել. ընդամենը մի քանի պատգամավոր է արտասվել։ Մեղավորին, ով ներկայացնում էր Կորեայի ժողովրդավարական աշխատավորական կուսակցությունը, դուրս են բերել դահլիճից։

Այնուամենայնիվ, հիշյալ օրինագիծն ընդունվել է. կողմ է քվեարկել 151 պատգամավոր, դեմ՝ 7։

Այս խորագրի վերջին նյութերը