Քաղաքական

25.07.2024 09:19


Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա Մխիթար Ղարդաշյանն է

Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա Մխիթար Ղարդաշյանն է

Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Նա տրակտորով սահմանապահների համար աշխատանքներ էր կատարում, ականի պայթյունից վիրավորվել է։ Իջեւանի ԲԿ֊ից իմացա, որ 33-ամյա Մխիթարը հիվանդանոցում բուժօգնեւթյուն ստանալով` դուրս է գրվել»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: Նրա տրակտորը շարքից դուրս է եկել:

Այս խորագրի վերջին նյութերը