Կարծիք

24.07.2024 13:42


Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները․ Անդրանիկ Թևանյան

Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները․ Անդրանիկ Թևանյան

«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ դեմոկրատների, մետաստազն է: Բայդենի նախագահության շրջանում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները և հիմա մեզ պարտադրում են նոր միակողմանի զիջումներ:

Բայդենը փտածության, այլասերվածության և պատերազմի խորհրդանիշն է: Ուկրաինացիները, հանուն Բայդենի վարչակազմի հակառուսական քաղաքականության, վճարում են մարդկային կյանքերով ու տարածքներով: ՀՀ-ն ու հայ ժողովուրդը՝ նույնպես:

Բայդենի հեռացումը հնարավորությունների դուռ է բացում ՀՀ-ի համար: Այդ հնարավորություններից օգտվելը բացառվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Նա միայն պատերազմի, պարտությունների, զոհերի, աղետի նոր դռներ կարող է բացել:

Հայաստանը պետք է օգտվի համաշխարհային թրենդից ու վռնդի գլոբալ պատերազմի կուսակցության տեղական դրածոներին, որպեսզի ապրելու հնարավորություն ստանա:

Փաշինյանը հայաստանյան փոքրիկ Բայդենն է, հայաստանյան Սահակաշվիլին է, հայաստանյան Զելենսկին է միասին վերցրած: Նրան մերժելը մեր անվտանգության ու կայուն խաղաղության ապահովման կարևորագույն նախապայմանն է: Դա հնարավոր կդառնա հստակ այլընտրանքի դեպքում: Դրանից հետո բոլորը կտեսնեն, որ Բայդեն-Էրդողան զույգի պահած ու Ալիևի սպասարկուի դերը կատարող Փաշինյանի իշխանությանը ոչ մի բան չի փրկի: Անգամ «կարմիր ֆեսավորները»:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը