Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս նշել ենք այն փաստը, որ ԵՄ-ն կորցրել է իր խաղաղ հիմքը և չունի խաղաղություն հաստատելու ներուժ, որը կարող է օգտագործել։ Եղել են ժամանակներ, երբ ԵՄ-ն, գոնե խոսքով, ձգտում էր ինչ-որ խաղաղ, կայուն իրավիճակի, փորձում էր ինչ-որ բան ամրապնդել, բանակցություններ վարել։ Հիմա ակնհայտ է, թե ինչ որոշումներ են կայացվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ ԵՄ-ն որդեգրել է ռազմականացման, առճակատման կուրս և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին»,-ասել է Զախարովան։
«Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո հատկացնելու ծրագրերի հետևում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր կործանարար ազդեցությունը տարածելու այս տարածաշրջանի վրա, այսինքն՝ Անդրկովկասում։
Մենք վստահ ենք, որ, ինձ թվում է, դա նույնիսկ ակնհայտ է, և դա երևում է ուղղակի Ուկրաինայի օրինակից, որ, այսպես կոչված, խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ: Խոսքը վերաբերում է պատերազմին, երկրներին հրահրելուն, արյունահեղությանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am