Լրահոս

22.11.2011 16:01


Իտալիան պաշտպանում է Իրանի դեմ ընդունված տնտեսական պատժամիջոցները

Իտալիան պաշտպանում է Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի հայտարարած տնտեսական պատժամիջոցները և կանի ամեն ինչ, որպեսզի համարժեք միջոցներ ընդունվեն Եվրամիության կողմից։ Այս մասին ասվում է Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները երկուշաբթի նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի նավթաքիմիական համալիրի, ինչպես նաև իրանական մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ։

«Պատժամիջոցներն ուղղված չեն իրանական ժողովրդի դեմ, սակայն պետք է համոզեն Իրանի իշխանություններին արդյունավետ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ (ՄԱԳԱՏԷ), որպեսզի ցրվեն միջուկային ծրագրին վերաբերող սպառնալիքները»,–ասել է Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագատան։

Այս խորագրի վերջին նյութերը