Լրահոս

22.07.2024 17:40


Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:11-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes -Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը և ուղևոր Դ․ Խ․-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը