Լրահոս

22.07.2024 10:31


Արարատի մարզում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտվել ձորում

Արարատի մարզում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտվել ձորում

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 170 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը