Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական փորձանք է դարձել վարորդների համար և երբ անձրևում է, այդ հատվածում անձրևաջրերը կուտակվում են, վարոդները ավտոմեքենայով հայտնվում են անձրևաջրերի մեջ, կորցնում են մեքենայի կառավարումը և տեղի է ունենում վթար։