Քաղաքական

21.07.2024 11:47


Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական

Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական

Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։ Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,-ասել է նա։

Չնայած Ալիևի օգնականը խոսել է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, բայց միաժամանակ կրկին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրությանը` հնչեցնելով պահանջներ:

«Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,–ասել է Հաջիևը։

Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը