Լրահոս

21.07.2024 11:27


Եղվարդի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր

Եղվարդի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր

Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր: Այս մասին տեղեկանում ենք թիվ 52 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…

Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»։

Հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության, կործանվել էր «ՅԱԿ 52 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել էր քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել:

ՅԱԿ-2 ինքնաթիռը վթարվել է8 ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը