Լրահոս

21.07.2024 10:14


Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է

Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է:

Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա են կրակոցի հետքեր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացինեն ասել են, որ վիրավորը ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն է:

Այս խորագրի վերջին նյութերը