Քաղաքական

20.07.2024 18:41


ՀՀ-ի հետ պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև

ՀՀ-ի հետ պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,-այսպես կոչված «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» բաքվի վերահսկողությանն անցած հայկական Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։ Նա ասել է, որ Հայաստանը նախ պետք է դրական արձագանքի Բաքվի առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ, ըստ Ալիևի, վերջին մի քանի «տարիներին այդ խումբը գործնականում անգործության է մատնվել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը