Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին
Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին ու հարձակվել են նրանց վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին մոտ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորումներ հարցեր պարզելու համար հանդիպել են, ու հնարավոր է իրենց մոտ ատրճանակներ, ինքնաձիգներ լինեն, որոնք հնարավոր է կռվի մասնակիցնրը օգտագործեն:
Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Նշված վայրում 100-ից ավելի անձ բարձրաձայն վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել:
Ոստիկանները մոտեցել են նրանց և պահանջել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը, որից հետո նրանցից մի քանիսը հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետ՝ Այվազյանը, Կոտայքի բաժնում հաշվառված ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակել օդ:
Կրակոց արձակելու ժամանակ Այվզայնը ոստիկանության աշխատակիցներից ու կռվի մասնակիցներից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա է եղել: Կրակոցներից հետո քաղաքացիները հարձակվել ու հարվածել են ոստիկանության աշխատակիցներին:
Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձել է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնել է դեռևս բաց վիճակում գտնվող դուռը, որպեսզի նա չկարողանա դիմել փախուստի, սակայն Ա. Թադևոսյանը շարժի է դրել ավտոեմքենան և սկսել է վարել: Արդյունքում մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետը ընկել է ավտոմեքենայից:
Վիճաբանության մասնակիցներից Ահարոն Թադևոսյանի և էդգար Վարդանյանի հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հ. Աթաբեկյանին, իսկ Ա. Թադևոսյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոեմեքենան վարելու պատճառով մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանին:
Ի վերջո ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնություն գործադրած անձանցից Է. Վարդանյանին, Մ. Հակոբյանին, միջադեպի մասնակիցներից Սամվել Առաքելյանին, Գագիկ Հարությունյանին, Սաշա Առաքելանին, Տիգրան Թևոսյանին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են, դեպքի փաստով էլ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: