Աշխարհի ամենաչոր անապատը վերջին տասնամյակում առաջին անգամ ձմռանը ծաղկել է
Չիլիի հյուսիսում գտնվող, աշխարհում ամենաչորայինը համարվող Ատակամա անապատը սկսել է ծաղկել Հարավային կիսագնդի ձմռան կեսին (տևում է հունիսից մինչև օգոստոս): Դա տեղի է ունեցել 2015 թվականից ի վեր առաջին անգամ, հայտնում է Live Science գիտական պորտալը՝ վկայակոչելով չիլիացի գիտնականներին։ Հետազոտողների կարծիքով, Ատակամայի բույսերի հազվագյուտ ծաղկման պատճառ են դարձել ապրիլի կեսերին տեղացած անձրևները, ինչպես նաև առավոտվա խոնավ մառախուղները:
Առաջին տեսակները, որոնք 2024-ին զարդարեցին անկենդան անապատի լանդշաֆտը, Cistanthe grandiflora-ի մանուշակագույն ծաղիկներն էին և չիլիական Nolana baccata-ի զանգակածաղկի սպիտակ ծաղկաբույլերը: Բուսաճումը 300-ից 400 քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել: Բնապահպանները նշել են, որ Ատակամայի լիարժեք ծաղկումը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում և զբաղեցնում է մինչև 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Ատակամա անապատի հազվագյուտ ձմեռային ծաղկումը խնդիրներ է ստեղծել: Ըստ Չիլիի պապական կաթոլիկ համալսարանի էկոլոգիայի դոցենտ Մարիա Ֆերնանդա Պերեսի, դրանցից գլխավորն այն է, որ փոշոտող միջատներն ավելի դանդաղ են մոտենում, քան բույսերն արձագանքում են անձրևին:
Ատակամա անապատի խոտերն ունեն ինքնափոշոտման մեխանիզմներ, բայց դրանք բավական դանդաղ են գործարկվում, ինչի հետևանքով հաջորդ բուսաճման շրջանում բույսերի սերմերի քանակը կկրճատվի:

Աղբյուրը՝ news.am