Լրահոս

14.01.2011 18:04


Գայանան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Գայանան ևս ճանաչել է պաղեստինյան պետականությունը՝ հետևելով հարավամերիկյան մյուս  հանրապետությունների օրինակին։

Գայանայի ԱԳՆ հայտարարության մեջ նասնավորապես ասված է. «Այս քայլը կնպաստի իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը և տարածաշրջանում ամուր խաղաղության և կայության հաստատմանը»։

Վերջին երկու ամիսների ընթացքում Հարավային Ամերիկայի յոթ երկրներ՝ Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Ուրուգվայը, Էկվադորը, Չիլին, Գայանան ճանաչել են պաղեստինյան պետությունը 1967թ-ի մինչպատերազմյան սահմաններով։

Կուբան, Վենեսուելան, Կոստա-Ռիկան և Նիկարագուան ավելի վաղ էին ճանաչել պաղեստինյան պետականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը