7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հուլիսի 18-ին մի քանի բան կատարվեց, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։ Նախ օրվա առաջին կեսին Ադրբեջանը հայտարարեց, թե Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ ու դա համարեց խաղաղության բանակցություններից հրաժարում։ Շատ կարճ ժամանակ անց Հայաստանը հակառակը հայտարարեց, որ՝ դա Ալիևն է հրաժարվել հանդիպումից, ոչ թե Փաշինյանը։ Երկու ղեկավարներն էլ Մեծ Բրիտանիայում միջոցառման էին մասնակցում։ Օրվա երկրորդ կեսին, արդեն, պարբերաբար հերքումներ էին, մեկը մյուսի վրա էր գցում։
Իրականությունը ո՞րն է, չգիտենք․ հնարավոր է՝ Ալիևն է հրաժարվել, ասել է՝ մինչև սահմանադրությունը չփոխես, չենք բանակցելու։ Հնարավոր է՝ Փաշինյանն է հրաժարվել հանդիպումից, գուցե օրակարգը անգամ իր համար է վատը եղել։ Հնարավոր է՝ հանդիպման «քավորներն» են ասել հիմա ժամանակը չէ, աշխարհը սաղ խառնվել է իրար (այս տարբերակը քիչ հավանական է)։
Ստացվում է՝ հետևյալը, Փաշինյանն իր հեծանիվ քշելն ընդմիջում է, հասնում է Լոնդոն, հանդիպում է Լյուքսեմբուրգի վարչապետին, Իսպանիայի վարչապետին, Հունաստանի վարչապետին, Շվեյցարիայի նախագահին, Լիտվայի նախագահն, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատարին, Կոսովոյի նախագահին, Չեխիայի վարչապետին ու էլ ում ասես, քննարկում հայ-ադրբեջանական հարցեր, բայց ում հետ որ պետք է խաղաղության պայմանագիր իբր կնքի, չի հանդիպում։
Կապ չունի, թե կողմերից որ մեկը չի ուզել հանդիպի․ երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե դուք ամեն օր 10 անգամ խոսում եք խաղաղության անհրաժեշտությունից, բայց իրար հրաժարվում եք հանդիպել ու մեկդ մյուսի վրա գցում մեղքը, ուրեմն որևէ մեկն առնվազն խաղաղություն չի ուզում։
Խաղաղության գնացողներն ամեն ինչ անում են իրար հանդիպել-քննարկելու համար։ Դուք հանրութանը, միջազգային ուժերին խաբում եք, թե գնում եք խաղաղություն ստորագրելու, բայց իրար մեղադրում եք հանդիպումից թռնելու համար։ Կրկնում եմ՝ կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա, ժողովրդին դնում եք հիմարի տեղ։ Բայց՝ հայ ժողովրդին, որովհետև Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության չի տրամադրել, այլ՝ տարածքների տեսքով նվերների։
Այս իրադարձությունը ստվերեց կատարված մյուս բաները, որոնք հետաքրքիր էին։ Դրանցից մեկը, օրինակ, կառավարության որոշումն էր 102 մլն եվրո հերթական պարտքը վերցնելու մասին։ Արագ մոտենում ենք 13 մլրդ դոլարին, որի 7 մլրդը այս իշխանության ժամանակվա պարտքն է։ Իրար հետևից վերցնում են, ո՛չ աուդիտ կա, ո՛չ հասկացվում է՝ ինչի վրա է ծախսվում։ Եթե մյուս դեպքերում վարկերը վերցվում էր կառավարության նիստում չքննարկելով, այս անգամ քննարկվեց մի քիչ, իբր՝ ժողովուրդ ջան, բժշկական օգնության որակը փոխելու համար ենք վերցնում, ձեզ համար է։ Բա մյուսնե՞րը․ այսինքն որ նրանք չէին զեկուցվում, ուրեմն մեզ համար չէ՞ր։ Ո՞ւմ համար էր, քա՞նիսը հերթական դղյակը գնեցին։
Մյուս որոշումը էլի կառավարությունը կայացրեց՝ փակելով «Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը»։ 884 սովորողի համար կառուցված դպրոցում մնացել է 10 անգամ քիչ՝ 82 աշակերտ։ Արտագաղթի, ծնելիության պակասի կամ այլ պատճառներով սովորող չկա։ Նիկոլն ասում էր՝ այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Բա ո՞ւր ա։ Վանաձորի 7-րդ դպրոցը փակվել է, «Գուգարքի ավագ դպրոցը փակվել է, պատգամավորը ցանկ էր հրապարակել, որ Շիրակում 40 ավելի դպրոցներ փակվում են։ Երեք գյուղի դպրոց փակվում է ու աշակերտներին գյուղից գյուղ են տանում կրթություն ստանալու։ Ասում է՝ դպրոց ենք կառուցում․ խոստացել էր մինչև 26 թիվը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեղզ։ Մամուլը երկու օր առաջ գրեց, որ խոստացած ժամանակի կեսից շատն անցել է, 300-ի փոխարեն կառուցվել-նորոգվել է 30 դպրոց։ Էս տեմպերով, ձեր ծրագիրը կավարտեք ոչ թե խոստացած 2026 թվականին, այլ դրանից 40 տարի հետո։
Հաջորդը՝ կառավարությունը ավելի քան 1 մլն դոլար՝ 409 մլն 639 հազար դրամ տվեց ԱԱԾ-ին՝ առավել արդյունավետ ծառայելու և իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ի՞նչ խնդիրներ են, ի՞նչ պետք է անի, դիմակավորված մտնի Բագրատ սրբազանին աջակցող գործարարների օֆիսնե՞րը։ Իրենց առջև էդ խնդիրներն են, չէ՞, դրված։ Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների ձեռքերը ոլորելով տանի, սատանա բռնեն կամ թողնեն երկիրը լցվի գործակալներով։ Սա, կարծում եմ, կաշառք է՝ Փաշինյանի իշխանությունը ամբողջ մարմնով պաշտպանելու համար։
Մյուս լուրը, որ էլի կառավարության որոշումներից էր, ուղղակի խնդալու էր․ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին շուրջ 35 մլն դրամ տվեց՝ գործուղումների ու դասընթացների համար: Հիշեցնեմ, որ հայկական օդանավերը շարունակում են գտնվել Եվրոպայի սև ցուցակում։ Դրա ամբողջ պատասխանատվությունն այդ կոմիտեի վրա է։ Շարունակեք շրջագայել ու պարգևատրվել․ մի բան, որ լիուլի անում է այս ձախողակ իշխանական թիմը։
Մյուս լուրը ժողովրդին հերթական անգամ նեղություն պատճառելու մասին էր։ Չարենցավանցիները բողոքի ակցիա էին անում․ անձնագրային բաժինը տեղափոխել են Հրազդան, մարդիկ բողոքում են։ Չարենցավանն ունի 40 հազար բնակչություն, սպասարկում է նաև հարակից գյուղերը․ դա նշանակում է, որ արդեն ծանրաբեռնված է աշխատում նրանց անձնագրային բաժինը․ դա տեղափոխելը նշանակում է ամենօրյա հերթեր։ Իսկ անձնագրայինների խայտառակ հերթերի մասին գիտենք։ Դուք խոստացել էիք մարդկանց կյանքը թեթևացնել, անգամ մեկ պատուհան համակագ, որ քաղաքացին մտնի մի գրասենյակ ու սաղ թղթաբանական հարցերը էդտեղ լուծի․ հիմա ավելին՝ մարդկանց կյանքը բարդացնում եք։
ՆԳ նախարարի տեղակալը նույն բողոքի պահին մասնակցում է միջոցառման, խոսում ժողովրդավարությունից, քաղաքացիակենտրոն մշակույթ ձևավորելուց։ Քաղաքացին, որ մի պասպորտի պեչատի համար երկու շաբաթ հերթ է կանգնում, դա՞ է քաղաքացիակենտրոնը կամ ժողովրդավարությունը։ Հայաստանում պետական հիմնարկներում, անձնագրային բաժիններում աշխատանքը սկսում է ժամը 9-ին, բաժնի դիմաց հերթերը՝ գիշերվա 4-ին։ 21-րդ դարում երկիր կա, որտեղ քաղաքացին երկու շաբաթ հերթ է կանգնում անձնագրի համար։
Լավ, ինչո՞ւ են փակում անձնագրային բաժանմունքները․ ըստ երևույթին՝ պետությունը փող չունի։ էդ որ ասում են տնտեսական աճ, զարգացում, պարտք են վերցնում, դա ուրիշ հաշիվ է։ Իսկ կարող է՞ բյուջեում փող կա, բայց դիտմամբ եք մարդկանց կյանքը մաշեցնում հերթերի մեջ, ճնշում ու նվաստացնում։ Բայց հարցն այն է, որ անգամ բողոքելով հարց չեք կարողանում լուծել․ Վարդենիսում մի քանի պետական հիմնարկ փակեցին, բողոքելով ո՞ր հարցը լուծվեց։
Եվ վերջինը՝ հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ՌԴ արգելվել է շատ ընկերությունների համար: Մի մասն ասում է՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել գյուղմթերքի մեջ, մյուս մասն ասում է՝ սա ՌԴ պատասխանն է Հայաստանի իշխանության գործողություններին։ Երկու դեպքում էլ խիստ վտանգավոր է․ որովհետև եթե պատճառը քաղաքական է, ուրեմն հերթական անգամ ՔՊ-ական իշխանության չմտածված քայլերի արդյունքում հայ արտադրողն է տուժում։ Եթե իրոք գյուղատնտեսական է պատճառը, նշանակում է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ամեն օր ուտում ենք խիստ վտանգավոր, թունավոր գյուղմթերք, որը չի վերահսկվում իշխանության կողմիցից։
Կարճ ասած՝ սա ընդամենը մեկ օրվա լրահոսի մի մասն է։ Ու այն ցույց է տալիս, որ բազմաթիվ ուղղություններով՝ ներսից ու դրսից, ՔՊ-ն ընկել է ժողովրդի հետևից։ Հիմա պատկերացրեք մի երկիր, որտեղ օրը տասնյակ նման դեպք են տեղի ունենում։ Ի՞նչ կլինի․ կքանդվի, կասեք։ Դե բա ժողովուրդ ջան, բա քանդում են։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today