Լրահոս

19.07.2024 13:56


Կոտայքում ինքնաթիռի կործանումից զոհվածներից մեկը սպա, է եղել, մյուսը՝ կուրսանտ

Կոտայքում ինքնաթիռի կործանումից զոհվածներից մեկը սպա, է եղել, մյուսը՝ կուրսանտ

NEWS.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան Կոտայքի մարզում ինքնաթիռի կործանումից զոհվածներից մեկը սպա, է եղել, մյուսը՝ կուրսանտ: Նրանց անունները դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , կան զոհեր։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, կործանվել է «ՅԱԿ-52 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։

ՊՆ-ից էլ հայտնել են, որ Կոտայքի մարզում կործանված ՅԱԿ-52 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը