Գիշերը «Օպելը» դուրս է եկել ճանապարհից ու ընկել Հրազդան գետը
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորամարգ գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1967 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Հրազդան գետում։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևորներ Ն. Մ.-ին (ծնված 1992 թ․) և Մ. Մ.-ին (ծնված 1990 թ․), հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել գետից և մոտեցրել ավտոքարշակին: