Լրահոս

19.07.2024 10:16


Գողացել էր տանիքում թաքցրած ոսկյա զարդերը. գողությունը բացահայտվել է, կատարողը՝ ձերբակալվել

Գողացել էր տանիքում թաքցրած ոսկյա զարդերը. գողությունը բացահայտվել է, կատարողը՝ ձերբակալվել

Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:

Ախուրյանի ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձը հանել էին վերոհիշյակ տան տանիքի պատուհանի ապակին, մուտք գործել տանիք և այնտեղից գողացել ընդհանուր մոտ մեկ միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները տրամաբանական ավարտին հասան երկու ամիս անց: Հուլիսի 17-ին գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Ախուրյանի բաժին տեղափոխվեց Քեթի բնակավայրի բնակիչ 35-ամյա տղամարդը: Բաժնում նա խոստովանեց, որ Վահրամաբերդ գյուղի տնից ոսկյա զարդերը գողացել է ինքը, այնուհետև 680 000 դրամով վաճառել Երևան քաղաքի ոսկյա զարդերի առուվաճառքի կետերից մեկում: Նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Քեթիի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը