Գիշերվա 6-ից հերթ են կանգնում. Չարենցավանցիները պահանջում են վերաբացել քաղաքի անձնագրային բաժինը (տեսանյութ)
Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, պահանջով՝ ետ վերադարձնել քաղաքի անձնագրային բաժինը:
Նրանք պնդում են, որ 40 հազար բնակչություն ունեցող քաղաքի անձնագրայինը տեղափոխելը Հրազդան ոչ միայն անհարամարություններ է պատճառում բնակիչներին, այլ նաև խառնաշփոթ է առաջացնում հենց անձնագրայինում:
«Մեզ այստեղ է բերել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հունվարի 12-ի հրամանը, որով անձնագրային բաժինները օպտիմալացվել և միացվել են իրար: Ամբողջ անձնագրային բաժիններում խառնաշփոթ են: Չարենցավանի բաժինը տեղափոխվել է Հրազդան, որն առաջացրել է 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված Չարենցավան համայնքի բնակիչների զայրույթը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը:
Նա նշեց, որ 8,000-ից ավելի ստորագրությամբ նամակ են մուտք արել կառավարություն՝ վարչապետին խնդրելով, որ ետ վերադարձնեն անձնագրային բաժանմունքը, մեկ նամակն էլ հանձնելու են ոստիկանություն:
«Անձնագրայինը Հրազդան տեղափոխելուց հետո 130 հազար բնակչությանը՝ Հրազդանից, Չարենցավանից ու Ծաղկաձորից, սպասարկում է մի փոքրիկ 140 քմ տարածք: Առավոտը ժամը վեցից գոյանում են հերթեր, ահավոր վիճակ է ստեղծվում, գնալ գալը նույնպես խնդիր է: Հազարավոր քաղաքացիներ խնդիր ունեն անձնագրային և ամեն անգամ Հրազդան հասնելը նաև լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում, մարդիկ ինչի՞ համար պետք է մի քանի անգամ գնան Հրազդան ու ավելորդ բեռի տակ ընկնեն»,-նշեց Գևորգյանը:

Աղբյուրը՝ news.am
Աղբյուրը՝ news.am