Լրահոս

18.07.2024 14:42


Երևանում հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը փակ կլինեն որոշ փողոցներ. քաղաքապետարան

Երևանում հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը փակ կլինեն որոշ փողոցներ. քաղաքապետարան

Հուլիսի 18-ից փակ կլինեն որոշ փողոցներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.-Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.-Թումանյան փող. խաչմերուկ հատվածները»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը