Երևան-Մեղրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 08։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Վաղարշակ Շահնազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներումՙ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ 47-ամյա Քրիստինա Ե․-ն և 16-ամյա Լ․ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։