Լրահոս

18.07.2024 09:36


Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»

Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Հայաստանում տեղի է ունեցել Dubai Investment ֆորումը, որի 2 օրվա ընթացքում, մեր տեղեկություններով, վաճառվել է մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք Դուբայում: Վաճառվել են 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ: Այս ֆորումը կազմակերպել է Elit Stroy Property ընկերությունը, որը 8 տարվա փորձ ունեցող հայտնի անշարժ գույքի գործակալություն է և վաղուց արդեն գործունեություն է ծավալում Ղազախստանում, Ուկրաինայում, Թայլանդում և Արաբական Էմիրություններում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ կազմակերպիչների համար է անակնկալ եղել հայաստանյան շուկայի այդպիսի աշխուժությունն ու հետաքրքրությունը Դուբայի անշարժ գույքի նկատմամբ: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է Երևանում բացել կազմակերպության մասնաճյուղ: Մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության հայազգի տնօրեն Լիլիթ Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե երբ է հիմնադրվելու մասնաճյուղը, և թե ովքեր, ինչ խավի ներկայացուցիչներ են նման ծավալի գնումներ կատարած անձինք:

Ցավոք, տնօրենի հետ զրուցել չհաջողվեց, իսկ Elit Stroy-ի աշխատակիցը նշեց, որ գնորդների հետ կապված տեղեկությունները խիստ կոնֆիդենցիալ են և հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի: Ինչ վերաբերում է Երևանում մասնաճյուղ բացելու մասին տեղեկություններին, ապա մեր զրուցակիցը հաստատեց դրանք՝ հավելելով, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Այս խորագրի վերջին նյութերը