Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «ՔՊ-ացած ԲՀԿ-ական» Սերգեյ Բագրատյանը ազնվության եւ օրինականության դասեր է տալիս ԱԺ ամբիոնից, երկրի իրավապահ մարմինները բառացիորեն փորձում են հասկանալ նրա՝ գիտությունների դոկտոր կնոջ հանքերի սկիզբը եւ վերջը։
Առավել ուսանելի է պատգամավորի կնոջ մասնագիտական աշխատանքի գրաֆիկը. Նաիրա Հակոբյանը 2023 թվականին հանդիսացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Միջազգային գիտակրթական կենտրոնի, Սլավոնական համալսարանի աշխատակից։
Հակոբյանը եւս 2 վայրից (տե՛ս ցանկը) ստացել է քաղաքացիաիրավական աշխատանքների եկամուտներ։ Արդյունքում՝ գիտությունն է տուժում, թե հանքարդյունաբերությունը, հավանաբար կգնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը»: