Քաղաքագետ. «Պատերազմի վերսկսման դեպքում պետք է զրկենք Ադրբեջանին ոտնձգություններ կատարելու հնարավորությունից»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից սպանված հայ զինվորներին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ասել է, թե չնայած այս դեպքերին ՝ ինքը քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը։
–Հայ–ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը պետք է գնա այնքան առաջ, որ զրկի Ադրբեջանին հայկական տարածքներում ոտնձգություններ կատարելու հնարավորությունից,–ընդգծել է նա:
Հրանտ Մելիք Շահնազարյանը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանը տվել է 108 զոհ:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, թե սահմանի վրա նման դեպքերը պատահական չեն լինում։
–Դրանց հիմքում կան քաղաքական դրդապատճառներ, առևտուր: Այստեղ առկա է զորակոչի ընթացքում նախազորակոչի իրավիճակում որոշակի լարվածություն ստեղծելը, բարոյալքմանը միտված ինչ–որ քայլեր ձեռնարկելը, որպեսզի ազդեն համայն հայության վրա, որ մարդիկ փորձեն խուսափել բանակից, ծառայությունից,–ասել է նա։
Արծրուն Հավհաննիսյանը նշել է, որ ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նույն մակարդակի վրա է։
–Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է ակտիվ մարտական գործողությունների սկսմանը,–ընդգծել է նա:
Քաղաքագետ. «Պատերազմի վերսկսման դեպքում պետք է զրկենք Ադրբեջանին ոտնձգություններ կատարելու հնարավորությունից»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից սպանված հայ զինվորներին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ասել է, թե չնայած այս դեպքերին ՝ ինքը քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը։
–Հայ–ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը պետք է գնա այնքան առաջ, որ զրկի Ադրբեջանին հայկական տարածքներում ոտնձգություններ կատարելու հնարավորությունից,–ընդգծել է նա:
Հրանտ Մելիք Շահնազարյանը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանը տվել է 108 զոհ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, թե սահմանի վրա նման դեպքերը պատահական չեն լինում։