Մինչև 2026թ. Կառավարությունը պիտի կառուցեր և վերանորոգեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ մնաց 2 տարի, սակայն նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։ Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:
«Խնդրում ենք տեղեկացնել.
1. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2021 թվականից առ այսօր քանի՞ դպրոց եւ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել:
2. Խնդրում ենք տրամադրել ցանկ՝ ո՞ր մարզերում եւ Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են կառուցվել դպրոցները եւ մանկապարտեզները՝ հստակ հասցեներով:
3. Արդյոք նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչեւ 2026 թվականը կունենա՞նք կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):
Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։
Հարցական է՝ ինչպե՞ս է պատրաստվում ԿԳՄՍ նախարարությունը 2 տարում ավարտին հասցնել կրթական օջախների կառուցման, նորոգման եւ վերանորոգման այս ահռելի ծրագիրը։ Կհետեւենք»:

Նախակրթարաններն ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում՝ 10, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 15, Գեղարքունիքի մարզում՝ 12, Կոտայքի մարզում՝ 3, Սյունիքի մարզում՝ 2, մանկապարտեզները՝ Երեւանում՝ 31, Արագածոտնի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 12, Գեղարքունիքի մարզում՝ 7, Լոռու մարզում՝ 7, Կոտայքի մարզում՝ 3, Շիրակի մարզում՝ 13, Սյունիքի մարզում՝ 9, Տավուշի մարզում՝ 6»: