Քաղաքական

16.07.2024 20:13


«Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

«Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

«Դատավոր Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ՝ ապօրինի և հակասահմանադրական քրեական գործն ավելի վաղ չկարճելու, նախագահ Քոչարյանին, ապօրինաբար, շուրջ 1,5 տարի կալանավորված պահելու համար»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը:

Հիմնավորելով իրենց որոշումը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանրությանը «Սիլվայի գործ» անունով քրգործը համարել էր ամենակարևորներից մեկը և նշել, որ դատավարությունը ողջամիտ ժամկետում չի իրականացրել, ձգձգել է:

Բագրատ Միկոյանը նաև ասաց. «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ»:

Հիշեցնեմ, որ ԲԴԽ նախագահի համար «պատմության ամենակարևոր», իսկ բոլորին ավելի հայտնի՝ «Սիլվայի գործով» դեռևս 2019 թվականին դատարաններն իրենց որոշումներով արձանագրել էին, որ դրանում նույնիսկ հիմնավոր կասկած չկար»:

Այս խորագրի վերջին նյութերը