Քաղաքական

16.07.2024 18:04


Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար

Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար

Politik.am-ը գրում է․

Փաշինյանը շարունակում է ժողջանի համար շոուներ կազմակերպել և իրեն շարքային մեկը ներկայացնել։

Իհարկե արանքում չեն մոռանում միլիարդավոր դրամներ ծախսել պադավատների վրա, բայց դա բեմադրվող շոուների ֆոնին չպետք է հետաքրքրի ժողջանին։

Օրերս Փաշինյանը ավետեց, որ կնոջ հետ սովորական չվերթով մեկնում է Գերմենիա՝ Անգլիա-Իսպանիա ֆուտբոլային խաղը դիտելու։ Ավետեց ու քարոզչամեքենան սկսկեց իր գործը։ Տեսեք-տեսեք Փաշինյանը ձեզանից մեկն է ու շարքային քաղաքացիների հետ մեկնում է Գերմանիա։

Իհարկե մոռացել էին ասել, որ այսպես կոչված շարքային քաղաքացիների մեծ մասը ՔՊ-ականներ ու թիկնազորի անդամներ են եղել։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանի հետ Գերմանիա են մեկնել տասնյակ ՔՊ-ականներ և տասնյակ թիկնապահներ, բոլորն էլ որպես շարքային քաղաքացիներ՝ ում հետ Փաշինյանը չի վախենում ինքնաթիռ նստել։ Այս պահին հայտնի չէ, թե ով է վճարել բոլորի այդ ուղևորությունը դեպի Գերմանիա, ով է տեղում հոգացել ծախսերը։ Դե Փաշինյանի ու իր թիմակիցների ձեռքերը քարի տակ չէ, հաստատ պարտքով փող չեն վերցրել, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ վերցնում էին գարեջուր խմելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը