Քաղաքական

22.11.2011 11:45


Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ը չի մանրամասնում Սիլվա Համաբարձումյանի և Սյունիքի մարզպետի հետ կապված քր. գործի մանրամասները

Նախաքննության շահերից  ելնելով՝ ՀՔԾ-ը չի մանրամասնում Սիլվա Համաբարձումյանի և Սյունիքի մարզպետի  հետ  կապված  քր. գործի մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2011թ. նոյեմբերի 15-ին Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2011թ. նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, և  կատարվում է նախաքննություն: «7օր»–ը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հարցում էր ուղարկել, թե արդյոք արդեն հարցաքննվե՞լ է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, և «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի տեսախցիկների տեսագրությունն արդյոք վնասվե՞լ է, ինչպես մամուլում էր հրապարակված։

Մեր հարցամանն ի պատասխան՝ Հատուկ քնչական ծառայությունից մեզ հաղորդեցին, որ  իրենց կայքում այդ կապակցությամ հաղորդագրություն կա տեղադրված։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը` մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են արել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն նախաքննության ընթացքի, այն է` հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող  քննչական գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով: Նման բնույթի տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում չի բխում նախաքննության շահերից: Նախաքննությունը շարունակվում է, և դրա վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը