Լրահոս

22.11.2011 11:18


Լևոն Արոնյանն իր վարկանիշով աշխարհում երկրորդն է

Լևոն Արոնյանն իր վարկանիշով աշխարհում երկրորդն է

Ինչպես տեղեկացնում է «Chess-evolution.com»–ը, «ՖԻԴԵ»–ի ներկայացրած վերջին հրապարակումներից հետո աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշային աղյուսակում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 11,3 վարկանիշային միավորով բարելավել է իր ցուցանիշը, ինչի շնորհիվ նա շրջանցել է աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին։

Այժմ հայազգի շախմատիստի վարկանիշը 2813,3 է, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջին հորիզոնականում նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 2827,6 վարկանիշային միավորով։ Երրորդ տեղում է Անանդը (2808,1)։

Լավագույն տասնյակում հայտնվել են 4 ռուս շախմատիստներ՝ Վլադիմիր Կրամնիկ (2794,3), Սերգեյ Կարյակին (2768), Ալեքսանդր Մորոզևիչ (2762,9) և Ալեքսանդր Գրիշչուկ (2760,9)։ Ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը 5–րդ տեղում է (2773,2), իսկ բուլղարացի Վեսելին Թոփաովը՝ 6–րդ (2769,7)։ Աշխարհի ուժեղագույն տասնյակը եզրափակում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2760,9)։

Այս խորագրի վերջին նյութերը