Աշխարհ

14.07.2024 11:23


Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ)

Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ գիշերը տեղի ունեցած մահափորձից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Նա դիմել է ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և մյուս իրավապահ մարմիններին՝ շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար։

Թրամփը նաև դիմել է տուժածների ընտանիքներին։ Նա ցավակցել է զոհված հանդիսատեսի ընտանիքին։

«Անհավատալի է, որ նման բան կարող էր տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ հրաձիգի մասին, որը մահացել է»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը