«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։
Պատժամիջոցների նոր փաթեթն առնչվում է նավթաքիմիական և էներգետիկ հատվածին։ Այն տարածվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք էներգապաշարների հետախուզման և ստացման գործում աջակցություն են ցուցաբերում Իրանին։ Միացյալ Նահանգներն առաջին անգամ է ուղղակիորեն պատժամիջոցներ կիրառում Իրանի էներգետիկ հատվածի նկատմամբ։
«Վերջերս նոր փաստեր են հայտնվել այն մասին, որ իրանական առաջնորդները շարունակում են խախտել հանձնառություն վերցրած միջազգային պարտավորությունները»,–հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է սև ցուցակում 11 ընկերությունների և ֆիզիկական անձանց հայտնվելու մասին։
ԱՄՆ–ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է մտցրել