Ռուսական գազը Բելառուսի համար երկու անգամ էժան կդառնա
2012թ. Բելառուսը ռուսական գազը կգնի երկու անգամ ավելի էժան, քան հիմա։ Բանակցությունների ժամանակ քննարկվող գինը 1000 խմ–ի համար մոտավորապես կազմում է 150 դոլար, այնինչ ներկա պայմանագրի համաձայն Բելառուսը վճարում է 300 դոլար։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ 2013թ. սկսած՝ գազի գինը կարող է կարգավորվել ռուսական ներքին շրջանների գնի համադրությամբ, այսինքն Բելառուսը կարող է գազի համար վճարել այն գինը, ինչ վճարում են ՌԴ–ի շրջաններում, իսկ դա միջինում 106-107 դոլար է։
Պարբերականը հիշեցնում է, որ նոր պայմանագիրը կարող է ստորագրվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի ժամանակ ՌԴ, երբ «Բելտրանսգազ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը կվաճառվի Ռուսաստանին։
Տեղեկացնենք, որ Բելառուսի համար գազի գնի նման իջեցումը շուրջ 3 մլրդ դոլարի վնաս կհասցնի «Գազպրոմ»-ին։