Մեկնաբանություն

11.07.2024 13:46


Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը՝ նախընտրական խրտվիլակ

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը՝ նախընտրական խրտվիլակ

Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ–ի անդամակցությունը ՀԱՊԿ–ում, թշնամացրել է հայ–ռուսական հարաբերությունները, քծնում է Թուրքիային, բավարարում՝ Ադրբեջանի պահանջները և կատարում՝ ԱՄՆ հրահանգները։

Փաշինյանն ու նրա նշանակած չինովնիկները չեն մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, չեն մեկնում Մոսկվա, բայց փոխարենը գնում ու մասնակցում են ՆԱՏՕ–ի միջոցառումներին։ Այն ՆԱՏՕ–ի, որի տարածաշրջանային օպերատոր Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի, այն ՆԱՏՕ–ի, որը զրո անվտանգային երաշխիք է տալիս ՀՀ–ին, որն էլ իր հերթին դեռ գոյություն ունի քարտեզի վրա զուտ Ռուսաստան–Իրան զույգի շնորհիվ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը մասնակցել է հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովին։ Դրա շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բլինքենը նախընտրական տրամաբանության մեջ խոսել է այն մասին, որ կողմերը մոտ են խաղաղությանը, բայց դա բլեֆ է։

ՆԱՏՕ–ն Ուկրաինայի միջոցով պատերազմում է ՌԴ–ի դեմ։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ են զոհվել ամերիկյան ծրագրերի համար։ Վերջը չի երևում, բայց Վաշինգտոնին դա չի հետաքրքրում։ Իրենք իրենց հակառուսական ծրագրերն են առաջ տանում։ Նույնն անում են Հայաստանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ դերակատարմամբ։

Խրտվիլակ՝ ԱՄՆ–ում

Բլինքենին ու իր շեֆին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բոնուսներ են պետք։ Այդ բոնուսները հակառուսական պետք է լինեն։ Ուկրաինական ճակատում վիճակները վատ է։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հակառուսական մանրադրամի ֆունկցիա կատարել։ Փոխարենը Նիկոլն է համաձայնել Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանին որպես նախընտրական խրտվիլակ են հրավիրել Վաշինգտոն։ Բայդենին դա պետք է։ Ադրբեջանը քաղում է առավելագույնն այդ հանդիպումից՝ հայկական զիջումների տեսքով։ Անունը դրել են «խաղաղության պայմանագիր», ու միակողմանի զիջումներ են կորզում Հայաստանից։

Կիրանցն արդեն երեկվանից դե ֆակտո կորցրեցինք։ Այս պահին ճանապարհն է փակվել, հետո արդեն գյուղը կդատարկվի։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստեղծվել էր դա թույլ չտալու համար, բայց չհաջողեց։

Հայ քաղքենու համար Կիրանցի կորուստը մի փոքր նյարդային գործընթաց էր, քանզի համացանցի հետ էին խնդիրներ առաջացել։ Մյուս առումներով քար լռություն է։

Փոխարենն աղմկում է Նիկոլ Փաշինյանը, ով Կիրանցի «սահմանազատումը» համարում է պետականամետ քայլ ու բարբաջում «պետական ազգի» մասին իր ադրբեջանամետ թեզերով։

Ու քանի դեռ քաղաքական դաշտում առարկայական այլընտրանք չի ներկայացվել և կարող ընդդիմադիր բևեռ չի ձևավորվել, Նիկոլը շարունակելու է հանձնել, ամերիկացիները Հայաստանի հաշվին շարունակելու են իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել, իսկ հայ ժողովուրդը դառնալու է տուժող կողմ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը