Քաղաքական

11.07.2024 12:59


Ծանոթացե՛ք. սա իշխանությունների «երկրորդ Գիքորն է», որ «տաք տեղ» է ունեցել նաև նախկինների ժամանակ (տեսանյութ)

Ծանոթացե՛ք. սա իշխանությունների «երկրորդ Գիքորն է», որ «տաք տեղ» է ունեցել նաև նախկինների ժամանակ (տեսանյութ)

Սովորաբար, այսօր բոլոր դժբախտությունները փորձում են կապել բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ: Այն, որ նա գլխավոր մեղավորն է այս բոլոր ողբերգությունների համար, կասկածից վեր է: Սակայն արդյո՞ք նա միակ մեղավորն է, ինչպես սիրում էր հարցադրում անել «հայտնի դեմքը»:

Այս մի հարցադրման առուսով, մասնակիորեն, հնարավոր չէ չհամաձայնել գլխավոր մեղավորի հետ:

Օրեր առաջ մենք ներկայացրել էինք իշխանության «Գիքորներից« մեկի մտքերն, ով անկեղծորևեն ներկայացնում էր, թե որն է իրականում ՔՊ-ականների գլխավոր նպատակն այս կյանքում:

Այսօր ձեզ կներկայացնենք իշխանության մյուս «Գիքորին», ով ավելի վտանգավոր մտքերով է հանդես գալիս, նույնիսկ չհասկանալով, որ այդ մտքերն իր դեմ օգտագործվելու են որպես ցուցմունքներ :

Նա այնքան «մտքեր» է ներկայացրել, որ ցանկացածի դեպքում իշխանափոխությունից հետո երկար հարցերի է պատասխանելու:

Վերջին իր մտքերից է այն, որ «...Հայաստանը պիտի ամբողջովին հրաժարվի ռուսական գազից, որ վերջապես լիարժեք կարողանա անկախ ապրել...»: Թվում է, թե իր այս մտքի մեջ ոչ մի հանցանք չկա:

Իսկ հիմա փորձենք ավելի մանրամասն բացել «Գիքորի» այս մտքի փակագծերը:

Հայաստանը սահմանակից է չորս երկրի, որոնցից Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կազմաքանդել մեր պետականությունը:

Հայաստանն այսօր գազ ստանում է բացառապես Ռուսաստանից, իրանական գազը չենք հաշվում, քանի որ այն չի մտնում ընդանուր գազի սպասարկման համակարգի մեջ, այլ մի օղակ է «գազի դիմաց՝ էլեկտրոէներգիա» համակարգում, որը գործում է Իրանի և Հայաստանի միջև:

Դիցուք, իրականանում է Գագիկ Մելքոնյանի երազանքը և Հայաստանը վերջապես ամբողջովին կտրվում է ռուսական գազից: Այդ դեպքում նրան պիտի փոխարինի ադրբեջանական գազը: Քանի որ ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող Հայաստանին Իրանը գազ չի վաճառի:

Դիցուք, Մելքոնյանի երազանքը իրականանալուց հետո, Հայաստանը, անկախանալով ռուսական գազից, հայտնվում է ադրբեջանական գազից կախվածության մեջ:

Ադրբեջանը զգալով, որ կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել, կպահանջի Հայաստանից, որ գազի դիմաց ադրբեջանցիները վերադառնան Հայաստան:

Գագիկ Մելքոնյանը այդ ժամանակ կհայտարարի, թե՝ ինչ կա որ, թող ադրբեջանցիները ապրեն Հայաստանում, հայերի հետ կողք-կողքի:

Որից հետո կբռնկվեն բախումներ ազգամիջյան հողի վրա և Ադրբեջանը կհայտարարի, որ ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու համար Հայաստան պիտի մտցվի թուրք-ադրբեջանական զորախումբը: Հակառակ դեպքում՝ Հայաստանը Ադրբեջանից գազ չի ստանա:

Մելքոնյանը կհայտարարի, որ այդ պահանջն էլ է տրամաբանական: Ի վերջո ինչո՞ւ պիտի թուրքերը խանգարեն, որ հայերը Հայաստանում լավ ապրեն, իսկ Գագիկ Մելքոնյանի բարեկամներն էլ ծաղկեն և բարգավաճեն իշխանության օղակներում:

Հետո Ադրբեջանը կպահանջի, որ «Արևմտյան Զանգեզուրը», այսինքն՝ Սյունիքը պիտի հանձնվի Ադրբեջանին, հակառակ դեպքում՝ հյուսիսային Հայաստանը գազ չի ստանա Ադրբեջանից:

Գագիկ Մելքոնյանը կրկին կհայտարարի, որ Սյունիքը «դժգույն և մռայլ մարզ էր», որտեղ ոչ մի հետաքրքիր բան չկար, և ինչ իմաստ ունի մերժել Ադրբեջանին:

Կարևորը, որպեսզի ղարաբաղցիներն ու սյունեցիները ժինգյալով հացը կարողանան անվտանգ թխել Երևանում: Իսկ ամերիկացի Սամանթա Փաուրն էլ իրենց հետ նկարվի: Ինչպես որ ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին եկավ Երևան և փորձեց մեզ պաշտպանել ... Իրանից: Դրանից հետո արցախցիները զրկվեցին իրենց Հայրենիքից: Մելքոնյանի համար, սակայն գլխավորը իր և իր բարեկամների բարգավաճումն է, իսկ թե որտեղ են արցախցիները ժինգյալով հաց թխում, իրեն քիչ է հետաքրքրքում: Կարող ենք պնդել, որ նման մարդկանց նույնիսկ իրենց փոքր Հայրենիքը չի հետաքրքրում:

Սյունիքից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ Երևանում 100 000 հազար ադրբեջանցի է ապրել, և Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ընկած ողջ թաղամասը պիտի դատարկվի ադրբեջանցիների համար:

Այդ ժամանակ Գագիկ Մելքոնյանը կհայտարարի, որ դա էլ է տրամաբանական պահանջ: Ի վերջո ի՞նչ իրավունքով տեղի ադրբեջանցիներին նախկին սրիկա իշխանությունները և սովետական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ժամանակին բռնի ուժով տեղահանեցին Հայաստանից:

Այդ պահանջի բավարարումը գրեթե անխուսափելի կլինի, քանի որ առանց ադրբեջանական գազի, Հայաստանի մնացած հայ բնակչությունը չի կարող հանգիստ ապրել:

Որից հետո Ադրբեջանը կպահանջի, որպեսզի Երևանի անունը փոփոխվի, քանի որ 200 տարի առաջ այն եղել է հին ադրբեջանական քաղաք, որը հիմնել է հայտնի ադրբեջանցի խան՝ Էրիվխանը:

Չեք հավատում, կարդացեք նրանք շրջաբերականները, որոնք իջեցվում են իրենց ակադեմիական հաստատություններին:

Հետո կպահանջվի հայերի զանգվածային արտագախթի կազմակերպումը Արևմտյան Ադրբեջանից (այսինքն՝ այսօրվա Հայաստանից), որի դիմաց ԱՄՆ-ն կառաջարկի հայերին Գլենդելի մոտակայքում նոր տարածքներ: Ի վերջո երեք միլինոնի համար ԱՄՆ-ն որևէ ռեսուրս չի խնայի, քանի որ դրա դիմաց կստանա Թուրքիա և Միացյալ Ադրբեջան, ընդանուր սահմաններով, ՆԱՏՕ-ի կազմում:

Իսկ այդ ժամանակ Գագիկ Մելքոնյանը իր բազմաթիվ բարեկամներով Փարիզից կհայտարարի, որ հայերը ցեղասպանվեցին սեփական խելքի պատճառով: Իսկ այս կյանքում, ով կարողանում է, կազմակերպում է իր ապրուստը, մյուսների հաշվին: Քանի որ դա կենդանական աշխարի գլխավոր օրենքն է: Իսկ իրենից՝ Մելքոնյանից չարժե նեղանալ:

Իհարկե չարժե նեղանալ նախկին իշխանությունների ժամանակ աշխատած բանակի թիկունքի պետի այս մտքերից:

Եթե մենք ունեցել ենք մի իշխանություն, ով ժամանակին, վստահել է բանակի թիկունքը այսպիսի մարդուն, ումի՞ց պիտի բողոքենք, որ խելացի ազգ այդպես էլ չկարողացանք դառնալ, որ ժամանակին հանդուրժել էինք նման իշխանություն: Իսկ Փաշինյանը նման իշխանության տրամաբանական շարունակությունն է: Նա հո լուսնից չի՞ իջել մեզ մոտ: Մանավանդ, որ մենք ազգովի իրեն աջակցեցինք իշխանության գալու հարցում:

Այն որ Մելքոնյանը ավետում է այն, ինչ մտածում են կյանքի կոչել Փաշինյանի թիմակիցները, դա պարզ է:

Բայց ինչպես՞ էր ստացվել, որ այս մարդուն վստահված էր բանակի թիկունքը նախկին իշխանության ժամանակ:

Այս հարցերին պիտի պատասխանեն արդեն բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել այս անձնավորության հետ, ով այսօր նույնիսկ չի թաքցնում, որ երազում է Հայաստանի կործանման մասին:

Իհարկե, նա կարող է ասել, որ Հայաստանի կործանումը չի ուզեցել, բայց դա լիրիկա է: Քանի որ իրեն վերաբերվելու են, որպես հակապետական և հակահակական մտադրություններ ունեցող անձնավորության՝ դրանից բխող հետևանքներով, և անմեղսունակության վարկած ոչ ոք չի քննարկելու, քանի որ նախկինների հետ «բարի ավանդույթների հուշերը» չեն օգնելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը