ՀՀ-ում աղիքային հիվանդությունների դեպքերի ավելացման միտում կա. նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում աղիքային հիվանդությունների դեպքերի աճման միտում է նկատվում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
«Վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է, միևնույն ժամանակ դիտվում է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդություններով հիվանդացության աճի միտում։ 2024–ի մայիսին աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացությունն ապրիլի համեմատ աճել է մոտ 1.5 անգամ։ Ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի` աղիքային վարակներով օրական միջինը 7-8 պացիենտ է դիմել»,-ասված է նախարարության պատասխանում։
Միաժամանակ մայիս–հունիսին աղիքային վարակիչ հիվանդություններով դիմած պացիենտների թիվը գրեթե հավասար է եղել։
Արձանագրված հիվանդությունների հիմնական ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, գլխացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց և փսխում, որովայնի ցավեր, լուծ, որոշ դեպքերում արյունային լուծ։