Մեկնաբանություն

22.11.2011 01:33


Մանկապիղծին 15 տարի, իսկ տնտեսապիղծի՞ն

Մանկապիղծին 15 տարի, իսկ տնտեսապիղծի՞ն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական Սերոբ Տեր–Պողոսյանը վերջերս դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար։

Այն, որ այդ ծերունի պեդոֆիլն արժանի է խիստ պատժի՝ քննարկման թեմա չէ, սակայն հասարակական վտանգավորության տեսակետից շատ ավելի դատապարտելի գործունեությամբ է զբաղված պեդոֆիլի նախկին ղեկավարը (պեդոֆիլի շեֆի նախկինը լինու՞մ է), ում Սերոբն ի պաշտոնե խորհուրդներ է տվել և կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի խորհուրդներ։

Մի կողմ թողնելով Տիգրան Սարգսյան–Սերոբ Տեր–Պողոսյան միջանձնային շփումների մակարդակն ու աշխատանքային հարաբերությունների բնույթը՝ նկատենք, որ Սերոբը Տիգրանի համեմատ անմեղ գառնուկ է, և ահա թե ինչու։

Եթե Սերոբը, օգտվելով մի քանի անչափահասի սոցիալական անապահով վիճակից, պղծել է նրանց, ապա Տիգրան Սարգսյանը տարիներ շարունակ պղծում է մի ամբողջ պետության տնտեսություն, բայց մնում է անպատիժ և դեռ շարունակում է իր սև գործը՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու և Բենթլի Սամոյի փոխադրամիջոցի ցածր «պասադկայի» ներքո։

ԿԲ նախագահ աշխատած տարիներին Տ. Սարգսյանն իր բիզնես–շրջապատին ձեռնտու այսպես կոչված ուժեղ դրամի քաղաքականություն էր վարում, ինչը բերեց տեղական արտադրության ու արտահանման անկմանը։ Փոխարենը շահեցին ներմուծողները, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի «դոստ» և «տերտերական» մոմենտներով ընկեր Բարսեղ Բեգլարյանը (բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության ղեկավարն է)։

Ցանկացած նորմալ երկրում «տիրացուի» պես ԿԲ նախագահը վաղուց հրաժեշտ տված կլիներ պետական կառավարման համակարգին և լավագույն դեպքում կուղարկվեր դդում աճեցնելու, բայց մերն ուրիշ է։ Տ. Սարգսյանին ապաշնորհ դրամավարկային քաղաքականության համար պատժելու փոխարեն, Սերժ Սարգսյանը, նախագահ դառնալուն պես, նրան ավելի առաջ տարավ ու նշանակեց վարչապետ։ Արդյունքում պղծվեց արդեն ամբողջ բիզնես դաշտը՝ այս անգամ ուղղակի ձևով։

Դե հիմա եկեք «ծուռ» նստենք և շիտակ խոսենք. եթե մանկապիղծին 15 տարի են տալիս ու շատ էլ լավ են անում, ապա սկզբունքի տեսակետից որքանո՞վ է արդար, որ տնտեսապիղծ վարչապետը, ով անհամեմատ  ավելի մեծ վնասներ է տվել Հայաստանին, քան Սերոբը ու ավելի մեծ քանակի մանուկների է հասցրել աղքատության եզրին, շարունակում է մնալ ազատության մեջ ու նորանոր ավերածություններ գործել։

Կարծում եմ, որ սպասվող իշխանափոխությունից հետո այս հարցին լրջորեն պետք է անդրադառնալ և Տիգրան Սարգսյանին ուղարկել իր նախկին (ներկա՞) խորհրդականի մոտ։ Թող այնտեղ իրար հետ շփվեն որքան ուզում են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը