Սասուն Միքայելյանի որդու դեմ վարույթ է հարուցվել՝ շահերի բախման հատկանիշներով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի» հոդվածը՝ «Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից»:
Հիշեցնենք՝ գրել էինք, որ մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։