Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին մեղադրանքներում՝ դատապարտվելով 6 տարի ժամկետով ազատազրկման, սակայն ազատվեցին պատժի կրումից՝ համաներման կիրառմամբ
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ։ Դատարանը Լևոն Երանոսյանին ևս մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում, սակայն նրա դեպքում ևս մեղադրանքների մի մասով կիրառվեց վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս դրվագով՝ դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով՝ ազատվելով պատիժն անազատության մեջ կրելուց՝ համաներման կիրառմամբ։ Ամբաստանյալներ Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքներում, սակայն ազատվեցին պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատարանը նաև մասնակի բավարարեց դատախազի ներկայացրած հայցը՝ ամբաստանյալներ Լևոն Երանոսյանից, Գուրգեն Գրիգորյանից, Թունյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 մլն 954 հազար 103 ՀՀ դրամ՝ որպես ամբաստանյալների կողմից պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ Թունյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 6 մլն 513 հազար դրամ գումար՝ որպես վնասի հատուցում։ Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել է առանց քննության։ Ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա՝ այս գործով դրված կալանքը վերացվեց, մյուս ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը՝ ոչ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: