ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում հայտարարել է, թե Երևանի ավագանու ընտրությունների միջոցով հիմնովին շտկելու են 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների և մարտի 1-ի սպանդի կործանարար հետևանքները։
Լ. Զուրաբյանը հայտարարել է նաև, որ Երևանի զարգացման ծրագիրն իրենք կներկայացնեն քարոզարշավի մեկնարկի օրը, իսկ մինչ այդ՝ հանրահավաքի ժամանակ, ներկայացրել է Կոնգրեսի ներքաղաքական գործողությունների ծրագիրը։ Ըստ այդմ՝ ավագանու ընտրություններում հաղթանակից հետո կվերականգնեն հավաքների ազատությունը, Ազատության հրապարակը կվերականգնվի և կվերադարձվի ժողովրդին, կճեղքեն տեղեկատվական բլոկադան, կստեղծեն կաբելային հեռուստատեսություն, որով հնարավորություն կստանան հեռարձակվել իշխանությունների փակած հեռուստաալիքները, կվերացնեն ընտրակեղծիքների համակարգը, կփոխեն կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները։ Այդ ամենից հետո կհասնեն նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Հատվածներ Լևոն Զուրաբյանի ելույթից